HyeCare-ի ծառայությունների վերաբերյալ ամենահաճախակի տրվող հարցերը

1. Ի՞նչ ծառայություններ է տրամադրում HyeCare-ը:

HyeCare-ը տրամադրում է հեռահար բուժօգնություն կամ տելեօգնություն`բժշկական խորհրդատվություն հեռախոսի, համակարգչի կամ ցանկացած այլ սմարթ սարքավորման միջոցով: Մեր ծառայությունների վերաբերյալ ավելին իմանալու համար այցելե՛ք մեր կայքի Մեր մասին էջը:

2. Արդյք՞ք հաճախորդների առողջությանը վերաբերող տվյալները ապահովված են:

Առողջությանը վերաբերող տվյալները պաշտպանված են և դրանք հասանելի են միայն խորհրդատուին և հաճախորդին: Մեզ համար չափազանց կարևոր է հուսալիորեն պահպանել Ձեր առողջությանը վերաբերող տվյալները: Այնուամենայնիվ, մենք կարող ենք երաշխավորել Ձեր տվյալների պահպանումը, եթե խորհրդատվությունն անց է կացվում մեր` Հաճախորդներին Նվիրված Հարթակում, որը  ստեղծվել է հատուկ այս նպատակով: FaceTime-ով կամ Skype-ով անցկացվող խորհրդատվությունները չեն կարող համարվել ամբողջովին հուսալի:

3. Արդյո՞ք անհրաժեշտ է ինտերնետային կապ`հանդիպում նշանակելու համար:

Հանդիպում նշանակելու կամ խորհրդատվություն անցկացնելու համար ինտերնետային կապ անհրաժեշտ չէ: Անհրաժեշտության դեպքում, Դուք կարող եք զանգահարել մեզ, և մեր խորհրդատուն խորհրդակցությունը կանցկացնի հեռախոսի միջոցով` առանց հավելյալ գումար վճարելու անհրաժեշտության: Մենք մեր հաճախորդներին ենք տրամադրում անվճար հեռախոսահամար:

4. Ի՞նչ կպատահի, եթե խորհրդատվության ընթացքում ինտերնետային կապը տատանվի:

HyeCare-ի նպատակն է հաճախորդներին տրամադրել բարձրորակ բուժօգնություն: Մեր համակարգն անմիջապես կհայտնաբերի ինտերնետային կապի տատանումը և ավտոմատ կերպով անցում կկատարի ձայնագրման ռեժիմին: Խորհրդտվությունն անցում կկատարի ձայնային ռեժիմի և տեսաձայնային ռեժիմը կվերականգնվի, երբ ինտերնետային կապը կարգավորվի:

5. Հնարավո՞ր է անջատել ձայնագրման ռեժիմը:

Ոչ, ձայնագրման ռեժիմը հնարավոր չէ անջատել: Ձայնագրման ռեժիմը Հաճախորդներին նվիրված Հարթակի անբաժան մասն է: Այս հատկության շնորհիվ հաճախորդը կամ խորհրդատուն կարող են ցանկացած պահի վերադառնալ խորհրդատվության ցանկացած կետին և վերանայել այն:  Ձայնագրման ռեժիմը ելնում է թե հաճախորդի և թե խորհրդատուի շահերից:  

6. Տեսագրման ի՞նչ գործիքներ կարող են օգտագործվել տեսախորհրդատվության ընթացքում:

HyeCare-ն օգտագործում է Հաճախորդներին Նվիրված Հարթակը, որի շնորհիվ հաճախորդների տվյալները ապահովված են: Դուք մուտք եք ձեռք բերում այս հարթակ այն պահից սկսած, երբ գրանցվում եք մեր կայքում: Այնուամենայնիվ, մենք կարող ենք օգտագործել ժամանակակից տեսազանգի ցանկացած գործիք` ելնելով հաճախորդի հարմարությունից (Zoom, Webex, և Skype):

7. Բժշկական խորհրդատվության իմ տեսաձայնագրությունը պահպանվե՞լու է և որքա՞ն ժամանակ:

Տեսաձայնագրությունները պահպանվում են 90 օր` բժշկական խորհրդատվությունից հետո:

8. Ինչպե՞ս եմ վճարելու առցանց խորհրդատվության համար:

Կարող եք վճարել ցանկացած կրեդիտային քարտով կամ ցանկացած ունիվերսալ վճարման համակարգով, ինչպես նաև անմիջապես բանկի միջոցով: Մենք համագործակցում ենք վճարման ծառայություններ մատուցող լավագույն ընկերությունների հետ:  Վճարումները կարող են կատարվել կրեդիտային քարտերով (Visa, MasterCard և American Express), դեբետային քարտերով և անմիջապես բանկի միջոցով, ինչպես նաև վճարման ունիվերսալ համակարգերի միջոցով, ինչպիսիք են PayPal-ը, Stripe-ը և այլ համակարգեր:  
Վճարման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվության համար այցելե՛ք նաև մեր կայքի Դրույթներ և Պայմաններ էջը:

9. Ի՞նչ կպատահի, եթե ես բաց թողնեմ նախապես արված պայմանավորվածությունը կամ ուշանամ դրանից: Կարո՞ղ եմ, արդյոք, տեղափոխել այն:

Մենք հասկանում ենք, որ մեր հաճախորդների համար հաճախ դժվար է ժամանակ գտնել բուժումների ու բժշկական պրոցեդուրաների համար:

Եթե հաճախորդը պայմանավորվածությունը չեղարկել է նախապես`48 ժամ առաջ, պայմանավորվածությունը կչեղարկվի անվճար: Հակառակ դեպքում, պայմանավորվածության ողջ գումարը կգանձվի հաճախորդից:  
Եթե պայմանավորվածությունը հետաձգվում է խորհրդատուի պատճառով, խորհրդատուն կարող է մեկ այլ ժամ առաջարկել հաճախորդին, եթե հաճախորդը ընդունի այդ տարբերակը: Հակառակ դեպքում տվյալ պայմանավորվածության գումարը ամբողջությամբ կփոխհատուցվի մեր Ընկերության կողմից:
Եթե չեղարկման համար պատասխանատու է HyeCare-ը, ապա Ընկերությունը կանի հնարավորինս ամեն բան հաճախորդին մեկ այլ խորհրդատուի հետ կապելու համար: Հակառակ դեպքում  HyeCare-ը  տվյալ պայմանավորվածության դիմաց գանձված գումարը ամբողջությամբ կփոխհատուցի:
Չեղարկման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվության համար, խնդրում ենք, այցելել մեր կայքի Դրույթներ և Պայմաններ էջը:

10. Կարո՞ղ եմ ներբեռնել խորհրդատուի նշանակած դեղատոմսը մինչև հանդիպման ավարտը:

Ոչ, չեք կարող: Սա արգելված է Ամերիկայի Բժշկական Ասոցիացիայի կողմից:

11. Կարո՞ղ եմ կապ հաստատել HyeCare-ի խորհրդատուի հետ արտակարգ իրավիճակների դեպքում:

Ոչ, չեք կարող: Հաճախորդները ՉՊԵՏՔ Է դիմեն HyeCare-ին արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում: Եթե ունեք առողջական շտապ խնդիր, անմիջապես կապ հաստատեք տեղական շտապ օգնության ծառայության հետ:

12. Ո՞ր իրավիճակներում կարող եմ օգտվել HyeCare-ից:

HyeCare-ից կարող եք օգտվել, եթե Ձեր առողջական վիճակը կրիտիկական չէ, այն ժամանակ, երբ ունեք խորհրդի կարիք` կապված նախնական բուժման հետ:  Չնայած որ HyeCare-ը չի կարող փոխարինել իրական խորհրդատվությանը, հատկապես, երբ հիվանդը գտնվում է կրիտիկական վիճակում, այնուամենայնիվ, այն կարող է երբեմն փոխարինել բժշկին այցելելուն:

13. HyeCare-ը հասանելի՞ է 24/7:

HyeCare-ը հասանելի է թե խորհրդատուներին և թե հաճախորդներին`անկախ նրանց գտնվելու աշխարհագրական դիրքից: HyeCare-ի Հաճախորդներին Նվիրված Հարթակը թույլ է տալիս 24/7 ազատ մուտք ունենալ համակարգ`տարին 365 օր: Ամեն դեպքում, հաշվի առեք, որ կան խորհրդատուներ, ովքեր հասանելի են միայն իրենց կողմից ֆիքսված ժամերին:

14. HyeCare-ն աշխատո՞ւմ է բժշկական ապահովագրությամբ:

Ոչ, HyeCare-ը չի աշխատում բժշկական ապահովագրությամբ:  

15. Ի՞նչ է իրենից ներկայացնում փոխհատուցման քաղաքականությունը:

Եթե հաճախորդը պայմանավորվածությունը չեղյալ է համարել նախապես`48 ժամ առաջ, պայմանավորվածությունը հնարավոր չեղարկել անվճար: Հակառակ դեպքում, պայմանավորվածության ողջ գումարը կգանձվի հաճախորդից:  
Եթե պայմանավորվածությունը հետաձգվում է խորհրդատուի պատճառով, խորհրդատուն կարող է մեկ այլ ժամ առաջարկել հաճախորդին, եթե հաճախորդը ընդունի այդ տարբերակը: Հակառակ դեպքում տվյալ պայմանավորվածության գումարը ամբողջությամբ կփոխհատուցվի մեր Ընկերության կողմից:
Եթե չեղարկման համար պատասխանատու է HyeCare-ը, ապա Ընկերությունը կանի հնարավորինս ամեն բան հաճախորդին մեկ այլ խորհրդատուի հետ կապելու համար: Հակառակ դեպքում  HyeCare-ը  տվյալ պայմանավորվածության դիմաց գանձված գումարը ամբողջությամբ կփոխհատուցի:
Չեղարկման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվության համար, խնդրում ենք, այցելել մեր կայքի Դրույթներ և Պայմաններ էջը:

16. Ի՞նչ է իրենից ներկայացնում Հաճախորդներին Նվիրված հարթակը:

Հաճախորդներին նվիրված հարթակը ապահով առցանց կայք է, որ հաճախորդներին տրամադրում է հարմարավետ, 24 ժամյա մուտք Համացանցի միջոցով`ցանկացած աշխարահգրական տարածքից: Օգտագործելով ապահով օգտանուն և գաղտնաբառ, հաճախորդները կարող են ծանոթանալ  իրենց առողջությանը վերաբերող տեղեկատվությանը, ինչպես`  

  • Մեր խորհրդատուների տրամադրած վերջին խորհրդատվություններին
  • Դեղերին
  • Վարակազերծիչներին
  • Ալերգիաներին
  • Լաբորատորիայի արդյունքներին

Մեր հարթակը նաև թույլ է տալիս`

  • Ապահով նամակագրություն պահպանել խորհրդատուի հետ
  • Նախապես պլանավորել ոչ հրատապ պայմանավորվածությունները
  • Թարմացնել կոնտակտային տվյալները
  • Կատարել վճարումներ
  • Ներբեռնել և լրացնել ձևաթերթիկները
  • Աչքի անցկացնել ուսուցողական նյութեր

Հաճախորդներին նվիրված հարթակի շնորհիվ Դուք կարող եք միշտ ուշադրության կենտրոնում պահել Ձեր առողջությունը: Մեր հարթակը թույլ է տալիս խնայել Ձեր ժամանակը, շփվել խորհրդատուի հետ և հոգալ սեփական առողջության մասին:

17. Իմ գրանցումը կջնջվի՞, եթե ես նախապես չեղարկել եմ այն:

HyeCare-ի համակարգում կատարված ցանկացած գրանցում, եթե նախկինում չեղարկվել է, մեկընդմիշտ կջնջվի համակարգից:  Նոր գրանցման համար, անհրաժեշտ կլինի նորից գրանցվել համակարգում:

18. Ի՞նչ անել, եթե խորհրդատուները հաճախորդի համար հարմար պահին հասանելի չեն:

Տելեխորհրդատվության սպասման միջին ժամանակահատվածը 15 րոպե է: Եթե տվյալ պահին հասանելի խորհրդատու չլինի, խորհրդատուն խորհրդատվության պայմանավորվածություն ձեռք կբերի Ձեզ հետ և կկապվի Ձեզ հետ նշված ժամին:

19. Ի՞նչ կարող եմ անել, եթե հեռախոսային խորհրդատվությունն ինձ չի բավարարում:

Խնդրում ենք, կապվե՛ք Հաճախորդների սպասարկման մեր թիմին` այցելելով [email protected] կամ զանգահարե՛ք նշված հեռախոսահամարով և մենք մեր ուժերի ներածի չափով ամեն ինչ կանենք խնդրին լուծում տալու համար: Մենք կարող ենք փոխհատուցել Ձեզ, եթե Ձեզ չբավարարի մեր ծառայությունը: Խնդրում ենք այցելել մեր կայքի Դրույթներ և պայմաններ էջը  և ծանոթանալ HyeCare-ի փոխհատուցման քաղաքականությանը:

20. Ինչպե՞ս եք ընտրում Ձեր խորհրդատուներին

Մեր խորհրդատուներից յուրաքանչյուրը HyeCare-ի անդամ է դառնում երկար և մանրակրկիտ ընտրության արդյունքում:  Հետագայում, յուրաքանչյուր խորհրդատու շարունակաբար գնահատվում է Որակի Բարելավման Գործընթացի շնորհիվ:

21. Կարո՞ղ եմ խորհրդատվության գրառումներով կիսվել բժկիս հետ:

Մենք խորհուրդ չենք տա կիսվել խորհրդատվության գրառումներով, քանի որ դրանք պաշտոնական փաստաթուղթ չեն համարվում: Ամեն դեպքում, այդ հարցը կարող եք քննարկել մեր խորհրդատուի հետ:

22. Դուք առաջարկու՞մ եք անդամագրության ծրագրեր:

Մենք կաող ենք առաջարկել հատուկ սահմանափակ փաթեթներ: Գներին և պայմաններին ծանոթանալու համար կարող եք այցելել մեր կայքի Խթանման բաժին:

23. Դուք առաջարկու՞մ եք միջազգային այցելություններ:

Այո, մենք առաջարկում ենք միջազգային այցելություններ: Միջազգային այցելությունների վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար այցելեք մեր կայքի Գաղտնիության քաղաքականություն էջը:

24. Ձեր խորհրդատուները հաղորդակցվու՞մ են ինձ համար նախընտրելի լեզվով:

Մենք առաջարկում ենք խորհրդատվություններ տարբեր լեզուներով: Կարող եք մեր կայքում ծանոթանալ, թե որ լեզուներով ենք մենք առաջարկում խորհրդատվություններ: Բացի այդ, յուրաքանչյուր խորհրդատուի պրոֆիլում նշված է, թե որ լեզուներով է նա տրամադրում խորհրդատվություններ:

25. Կարո՞ղ եմ, արդյոք, հաշիվ բացել կամ պայմանավորվածություն ձեռք բերել ծնողներիս կամ երեխաներիս համար:

Դուք կարող եք հաշիվ բացել կամ պայմանավորվածություն ձեռք բերել ընտանիքի ցանկացած ՉԱՓԱՀԱՍ անդամի համար: Այնուամենայնիվ, 18 տարեկանից ցածր անձանց չի թույլատրվում հաշիվ բացել և օգտվել մեր ծառայություններից: 18 տարեկանից ցածր անձինք կարող են օգտվել ծնողների հաշվից` նրանց հսկողությամբ:

26. Դուք առաջարկու՞մ եք որևէ լուծում այն հաճախորդներին, ովքեր չունեն տեսազանգ կատարելու համար պատշաճ սարքավորում:

Կարող եք կապ հաստատել Հաճախորդների սպասարման կենտրոնի հետ և մենք կփորձենք լուծում գտնել Ձեր խնդրի համար:

27. Ի՞նչ է տեղի ունենում, եթե իմ այցելությունը գերազանցում է 20 րոպեն:

Եթե 15 րոպե անց հաճախորդը դեռ էլի հարցեր ունի, իսկ մնացած ժամանակը չի բավականացնի դրանց պատշաճ պատասխան տալու համար, հաճախորդը կարող է այդ պահին գրանցվել նոր խորհրդատվության համար, եթե իհարկե խորհրդատուն այդ պահին հասանելի է նոր պայմանավորվածության համար: Հակառակ դեպքում, մեկ այլ խորհրդատվություն կարող է նշանակվել 24 ժամվա նթացքում:

28. Ձեր բժիշկները կարո՞ղ են ախտորոշել և բուժում դուրս գրել:

Ոչ, ոչ մի պարագայում, մեր խորհրդատուները չեն կարող կատարել ախտորոշում կամ բուժում նշանակել:

29. Կարող եմ, արդյոք, միևնույն սարքավորմամբ ունենալ մի քանի հաշիվ:

Միևնույն սարքավորմամբ տարբեր չափահասների համար հաշիվ բացելը չափազանց հեշտ է: Նոր հաշիվ բացելու համար պարզապես դուրս եկեք ծրագրից և բացեք նոր հաշիվ: Պարզապես հիշե՛ք դուրս գալ համակարգից յուրաքանչյուր անգամ խորհրդատվությունից հետո`Ձեր տեղեկատվությունը գաղտնի պահելու նպատակով:

Կարևոր է. խնդրում ենք հիշել, որ միևնույն անձը չի կարող մի քանի հաշիվ ունենալ: