Մենք օգնում ենք մարդկանց ստանալ բժշկական խորհրդատվություն` մնալով տանը

Ժամանակակից աշխարհը սահմաններ չունի, ինչը նշանակում է, որ լինելով աշխարհի ցանկացած անկյունում հնարավոր է ստանալ պրոֆեսիոնալ ծառայություն: Նման ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտէ ընդամենը սեղմել մի քանի կոճակ: Այս գաղափարի շնորհիվ արդեն հնարավոր է օգտվել հատուկ պրոֆեսիոնալ ծառայություններից` հեռահար բուժօգնությունից, ինչը հնարավորություն է տալիս բոլորին անցնել բարձրորակ բուժզննում`նախընտրած աշխարհագրական տարածքի մասնագետների կողմից:

Ո՞րն է HyeCare-ի առաքելությունը

Հասանելի բուժօգնությունը ժամանակակաից աշխարհի մեծ և աճող խնդիրներից է:

HyeCare-ը կարծում է, որ սոցիալական, ֆինանսական կամ ֆիզիկական հանգամանքների պատճառով ոչ ոք չպետք է զրկվի պրոֆեսիոնալ բուժօգնությունից:  

  • Որոշ մարդիկ ի վիճակի չեն այցելել բժշկի` ելնելով ֆիզիկական վիճակից, մինչդեռ նրանք իսկապես կարիք ունեն խորհրդակցելու մասնագետի հետ, ով կկարողնա խորհուրդ տալ և ուղորդել նրանց:
  • Որոշ մարդիկ լավ չեն տիրապետում տվյալ երկրի լեզվին, որտեղ տվյալ պահին բնակվում են: Առողջական խնդիրներ ունենալու դեպքում նրանք իսկապես կարիք ունեն մասնագետի, ով կխոսի իրենց մայրենի լեզվով: 
  • Որոշ մարդիկ պարզապես չեն կարող ֆինանսապես թույլ տալ թանկարժեք բուժօգնություն:
  • Որոշ մարդիկ էլ իսկապես չափազանց զբաղված են և չեն կարողանում պատշաճ ուշադրություն դարձնել իրենց առողջությանը:

Մեր առաքելությունն է մեկտեղել Հայաստանի բժշկական ոլորտի մասնագետներին, ովքեր ամենահասանելի գներով կկարողանան բարձրակարգ բուժօգնություն առաջարկել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայությանը:

Ի՞նչ լուծում է առաջարկում HyeCare-ը

HyeCare-ի անձնակազմը հավատացած է, որ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ ցանկացած հաճախորդ կարող է օգտվել մասնագիտական խորհրդատվությունից: Տեխնոլոգիական ձեռքբերումների շնորհիվ մարդիկ կարող են մշտապես տեղեկացված լինել իրենց  առողջական վիճակի մասին և ձեռնարկել համապատասխան քայլեր առողջական խնդիրները լուծելու համար:
Ահա այս նկատառումով էլ մենք ստեղծել ենք հեռավար բժշկական հարթակը կամ հեռավար օգնությունը` հաճախորդներին համապատասխան մասնագետների հետ կապելու համար:
Հեռավար բուժօգնությունն իր հարմարավետության և հասանելիության շնորհիվ գնալով ավելի մեծ պահանջարկ է  վայելում ամբողջ աշխարհում:
Լավագույն լուծումները միշտ չէ, որ թանկարժեք են կամ կապված են դժվարությունների հետ: Հեռավար օգնությունը հեռախոսի կամ համակարգչի կամ ցանկացած այլ սմարթ սարքի օգնությամբ իրականացվող բժշկական խորհրդատվություն է:

Մեթոդի վերաբերյալ

Մեր ընկերությունն առաջարկում է իր ծառայությունները Հայաստանում և ողջ աշխարհում ապրող հայերին, նրանց, ովքեր նախընտրում են ստանալ բարձրակարգ մասնագետների օգնություն և միևնույն ժամանակ հաղորդակցվել նրանց հետ հայերենով: Մինչ այս պահը Հայաստանում գոյություն չի ունեցել տելեօգնություն առաջարկող կազմակերպություն: HyeCare-ի շնորհիվ մարդիկ կկարողանան խոսել իրենց նախընտրած մասնագետի հետ մայրենի լեզվով, ինչպես նաև ժամանակ կխնայեն: Մեր ծառայությունները հատկապես կարևոր են նրանց համար, ովքեր պետք է լինեն մշտական բժշկական հսկողության ներքո, բայց ունեն տեղաշարժման խնդիրներ: HyeCare-ի հետ անհրաժեշտ է ընդամենը Համացանցի առկայություն, սմարթ սարքավորում կամ հեռախոս:

HyeCare-ի թիմի մասին

Բարձր սպասարկումը մեր ծառայությունների ամենակարևոր բաղկացուցիչներից է: Մեր փորձագետները 24/7 հասանելի են և ցանկացած պահի պատրաստ են զրուցել իրենց կարիքն ունեցող հիվանդների հետ: Լավագույն արդյունքի համար մենք միշտ փնտրում ենք բնագավառի լավագույն մասնագետներին և մեր հաճախորդներին օգնում ենք կապ հաստատել նրանց հետ:
Մենք երբեք չենք դադարում սովորել. մշտպես փորձում ենք մշակել նոր մոտեցումներ, նոր տեխնոլոգիաներ, նոր գաղափարներ և նոր և ավելի կատարելագործված ծառայություններ:
Մեր ծառայությունների միջոցով մենք բարելավում ենք մեր հաճախորդների կյանքը` օգնելով նրանց լինել ավելի տեղեկացված և պատասխանատու սեփական առողջության համար` առանց տանից դուրս գալու:

HyeCare-իարժեքները`

  • Մենք անչափ կարևորում ենք մեր հաճախորդներին և մեծ նվիրումով տրամադրում ենք մեր բուժօգնությունը:
  • Երաշխավորում ենք, որ յուրաքանչյուր հաճախորդին կվերաբերվենք անսահման հարգանքով և արժանավայել:
  • Մենք պատրաստ ենք լսել մեր հաճախորդներին, հարգել նրանց և մեր հնարավորության սահմաններում անել ամեն ինչ նրանց օգնելու համար:
  • Մենք հավատում ենք, որ մեր հաճախորդները արժանի են ստանալու պատշաճ և արագ օգնություն և որ մեր համակարգը պետք է միանշանակ լինի այս արժեքի արտացոլանքը: 

Ձեր իրավունքները պաշտպանված են

Որպես HyeCare-ի հաճախորդ Դուք ունեք իրավունքներ: Այս իրավունքների մի մասը, ինչպիսիք են բժշկական գրառումների կրկնօրինակը պահանջելու և դրանք գաղտնի պահելու իրավունքը, պաշտպանված են օրենքով: Որպես HyeCare-ի հաճախորդ Ձեզ ենք տրամադրում Ձեր իրավունքների և պարտականությունների ամբողջական ցանկը:




Ցանկանու՞մ եք տեղեկատվություն ծառայության արժեքի մասին: