Վերջին թարմացումը` 14.08. 2020

Խնդրում ենք, ծանոթացեք հետևյալ Դրույթներին և Պայմաններին` նախքան մեր Ծառայություններից օգտվելը:

ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈւՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՈւՄՆԵՐ
Բացատրություն

Հետևյալ սահմանումներն ունեն միևյուն իմաստը` անկախ այն հանգամանքից դրանք օգտագործվել են եզակի թե հոգնակի թվով:

ՍԱՀՄԱՆՈւՄՆԵՐ

Հետևյալ Դրույթներից և Պայմաններից ելնելով`

  • Օգտատերն այն անձն է, ով ստեղծել է հաշիվ`գրանցվելով HyeCare կայքում:
  • Ընկերություն (այսուհետ նաև “Ընկերություն”, “Մենք”, “Մեր” կամ “Մեզ”)` HyeCare-ի փոխարեն:
  • Հայաստան` այսուհետ Երկիր:
  • HyeCare-ի տրամադրած ծառայություններն այսուհետ` Ծառայություններ:
  • Դրույթներ և պայմաններ (նաև “Դրույթներ”) ասելով նկատի ունենք Ձեր և Ընկերության միջև սույն Պայմանագրիրը կազմող բոլոր Դրույթներն ու Պայմանները:
  • HyeCare-ը` hyecare.am` այսուհետ Կայք:
  • Դուք`այն անձն, ով մուտք է գործում կամ օգտվում է Ծառայությունից, կամ այն ընկերությունը կամ այլ իրավական հաստատություն, որի անունից անձը մուտք է գործում կամ օգտվում է Ծառայությունից:
Ճանաչում

Ձեզ ենք ներկայացնում այն Դրույթներն ու Պայմանները, որոնք կարգավորում են սույն ծառայությունների օգտագործումը, ինչպես նաև Ձեր և Ընկերության միջև առկա պայմանագիրը: Օգտվելով սույն ծառայություններից` Դուք համաձայնվում եք չխախտել սույն Դրույթներն ու Պայմանները: Եթե Դուք համաձայն չեք այս Դրույթների ու պայմանների որևէ կետի հետ, ապա կարող եք չօգտվել տվյալ Ծառայությունից:
Ընկերությունը թույլ չի տալիս օգտվել Ծառայություններից, եթե Ձեր 18 տարին լրացած չէ:
Ծառայություններից օգտվելու համար, մենք պահանջում ենք, որ Դուք հետևեք և ընդունեք Ընկերության կողմից ներկայացվող Գաղտնիության քաղաքականությունը: Ավելին իմանալու համար, խնդրում ենք, անցել hyecare.com/hy/գաղտնիության-քաղաքականություն/ հղումով: Մեր ընկերության Գաղտնիության քաղաքականությունը ներկայացնում է մեր վարած քաղաքականությունն ու գործընթացները, Ձեր անձնական տեղեկատվության օգտագործումն ու բացահայտումը, երբ Դուք օգտվում եք մեր Կայքից, ինչպես նաև ներկայացնում է Ձեր իրավունքները, որոնք սահմանված են օրենքով: Խնդրում ենք ծանոթացեք Գաղտնիության քաղաքականությանը` նախքան մեր ծառայություններից օգտվելը:

Ինչպե՞ս օգտվել մեր Ծառայություններից

Սույն Դրույթներին և Պայմաններին հետևելու համաձայնությունը հաստատելուց և անհրաժեշտ վճարումները կատարելուց հետո, Ընկերությունը Ձեզ արտոնություն է տալիս մուտք գործել և օգտվել HyeCare-ի Ծառայություններից:
Նշված արտոնությունը Ձեզ իրավունք չի տալիս վերավաճառել կամ կոմերցիոն նպատակով կիրառել մեր առաջարկած Ծառայությունները: Դուք իրավունք ունեք օգտագործել HyeCare-ի Ծառայությունները միմիայն օրենքով սահմանված կարգով:  HyeCare-ի տրամադրած լիցենզիան կարող է կասեցվել Ընկերության կողմից, եթե Դուք չհետևեք սույն Դրույթներին և Պայմաններին:  

Ձեր հաշիվը

HyeCare-ի ծառայություններից օգտվելու համար Դուք պետք է ունենաք HyeCare-ի անձնական հաշիվ, որին նաև կցված կլինի վավերական վճարման համակարգ: Սույն Պայմանագրի շրջանակներում, այն օգտատերը, ով կվճարի ցանկացած Ծառայությունից օգտվելու համար, կկոչվի «Օգտատեր»: Որպես Օգտատեր Դուք պետք է տաք ձեր համաձայնությունը ներկայացված վճարման պայմանների վերաբերյալ:  
Ձեր հաշվի գաղտնիության պահպանման համար Դուք եք պատասխանատու, ինչպես նաև Դուք եք պատասխանատվություն կրում Ձեր հաշվով և գաղտնաբառով իրականացված ցանկացած գործունեության համար: 
Ընկերությունը 18 տարեկանից ցածր անձանց թույլ չի տալիս օգտվել առաջարկվող Ծառայություններից:  HyeCare-ն իրեն իրավունք է վերապահում մերժել Ծառայությունը, կասեցնել հաշիվները, կասեցնել HyeCare-ից օգտվելու Ձեր իրավունքը, հեռացնել կամ խմբագրել ցանկացած բովանդակություն, կամ սեփական հայեցողությամբ չեղարկել պայմանավորվածությունները:  

ՎՃԱՐՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

HyeCare-ը համագործակցում է բնագավառի լավագույն մատակարարների հետ: Վճարումները հնարավոր է կատարել մի շարք կրեդիտային քարտերի միջոցով   (Visa, MasterCard և American Express), դեբետային քարտերով, վճարման ունիվերսալ համակարգերով, ինչպիսին է PayPal-ը:
Դուք պետք է համոզվեք, որ Ձեր հաշվին կցված կրեդիտային քարտը կամ PayPal-ի հաշվեհամարը ժամկետի մեջ է, տրամադրված տեղեկատվությունը ճշգրիտ է և որ Դուք ունեք այն օգտագործելու լիազորություն: Ձեր կողմից նշված կրեդիտային քարտի հետ կապված որևէ խնդիր առաջանալու դեպքում, Դուք կարող եք կցել ցանկացած այլ վավերական վճարման միջոց: Եթե Ընկերությունը չկարողանա գանձել Ձեր կրեդիտային քարտը կամ եթե PayPal-ը մերժի վճարումը, Դուք կարող եք զրկվել Ծառայությունից օգտվելու իրավունքից և Ձեր հաշվում առկա տվյալներից:

Չեղարկման և փոխհատուցման քաղաքականություն

Եթե նախնական պայմանավորվածությունը չեղարկվում է այցելուի կողմից, չեղարկումը կատարվում է անվճար հիմունքներով, եթե այն իրականացվում է պայմանավորվածությունից 48 ժամ առաջ: Հակառակ դեպքում, պայմանավորվածության ողջ վճարը կգանձվի:
Եթե պայմանավորվածությունը չեղարկվում է խորհրդատուի բացակայության հետևանքով, խորհրդատուն կարող է մեկ այլ հանդիպում նշանակել`ստանալով հաճախորդի համաձայնությունը: Հակառակ դեպքում տվյալ պայմանավորվածության դիմաց գանձված գումարը ամբողջությամբ կփոխհատուցվի:
Եթե չեղարկման համար պատասխանատու է HyeCare-ը, ապա Ընկերությունը կանի հնարավորինս ամեն բան հաճախորդին մեկ այլ խորհրդատուի հետ կապելու համար: Հակառակ դեպքում  HyeCare-ը  տվյալ պայմանավորվածության դիմաց գանձված գումարը ամբողջությամբ կփոխհատուցի:

Վեճերի կարգավորում

Եթե Ծառայության վերաբերյալ ունքե որևէ անհանգստություն կամ վիճարկում, տվյալ վեճը լուծելու նպատակով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունն առաջին հերթին տեղեկացնել Ընկերությանը`ոչ ֆորմալ ճանապարհով:

Գործող օրենք

Սույն Դրութները և դրանց օգտագործումը պետք է ելնեն երկրում գործող օրենքներից: Կայքից և Ծառայություններից օգտվելիս հնարավոր է կարիք լինի նաև հաշվի առնել մի շարք այլ տեղական, պետական, ազգային կամ միջազգային օրենքներ:

Եվրոմիության (ԵՄ) Օգտատերերի համար

Եթե Դուք Եվրոմիթյան անդամ երկրից եք, ապա Ձեր երկրում գործող օրենքի ցանկացած Դրույթ կարող է գործել Ձեր իսկ օգտին: 

Թարգմանություն

Սույն Դրույթներն ու Պայմանները կարող են թարգմանվել, որպեսզի ավելի հասանելի լինեն մեր օգտատերերի համար: Այնուամենայնիվ, վիճահարույց իրավիճակներում առաջնորդվում ենք օրիգինալ անգլերեն տեքստով:

Փոփոխություններ սույն Դրույթներում և Պայմաններում

Մենք մեզ իրավունք ենք վերապահում սեփական հայեցողությամբ ցանկացած պահի փոփոխություններ մտցնել տվյալ Պայմաններում: Եթե փոփոխությունը նյութական է, ցանկացած փոփոխություն ուժի մեջ մտնելուց 30 օր առաջ մենք ծանուցում ենք փոփոխության վերաբերյալ: Իսկ թե ինչը կարող է համարվել նյութական փոփոխություն, մենք ազատ ենք սահմանել սեփական հայեցաղությամբ: 
Շարունակելով օգտվել մեր Կայքից և Ծառայություններից նշված փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո, Դուք հաստատում եք, որ համաձայն եք նոր պայմաններին: Եթե Դուք համաձայն չեք նոր պայմանների հետ` ամբողջությամբ կամ մասնակիորեն, խնդրում ենք, չօգտվել Կայքից և առաջարկվող Ծառայություններից:

Հետադարձ կապ

Եթե Դուք ունեք հարցեր կապված սույն Դրույթների և Պայմանների հետ, կարող եք կապվել մեզ հետ այցելելով մեր կայք` hyecare.am/hy/կապ-մեզ-հետ/

Կասեցում

Դուք կարող եք անմիջապել դադրեցնել Ձեր մուտքը` առանց նախնական ծանուցման, անկախ կասեցման հանգամանքներից: Կասեցումից հետո Դուք անմիջապես զրկվում եք Ծառայություններից օգտվելու իրավունքից: