HyeCare-ի ծառայությունների վերաբերյալ ամենահաճախակի տրվող հարցերը
1. Ի՞նչ ծառայություններ է տրամադրում HyeCare-ը:
HyeCare-ը տրամադրում է հեռահար բուժօգնություն կամ տելեօգնություն`բժշկական խորհրդատվություն հեռախոսի, համակարգչի կամ ցանկացած այլ սմարթ սարքավորման միջոցով: Մեր ծառայությունների վերաբերյալ ավելին իմանալու համար այցելե՛ք մեր կայքի Մեր մասին էջը:
2. Արդյք՞ք հաճախորդների առողջությանը վերաբերող տվյալները ապահովված են:
Առողջությանը վերաբերող տվյալները պաշտպանված են և դրանք հասանելի են միայն խորհրդատուին և հաճախորդին: Մեզ համար չափազանց կարևոր է հուսալիորեն պահպանել Ձեր առողջությանը վերաբերող տվյալները: Այնուամենայնիվ, մենք կարող ենք երաշխավորել Ձեր տվյալների պահպանումը, եթե խորհրդատվությունն անց է կացվում մեր` Հաճախորդներին Նվիրված Հարթակում, որը ստեղծվել է հատուկ այս նպատակով: FaceTime-ով կամ Skype-ով անցկացվող խորհրդատվությունները չեն կարող համարվել ամբողջովին հուսալի:
3. Արդյո՞ք անհրաժեշտ է ինտերնետային կապ`հանդիպում նշանակելու համար:
Հանդիպում նշանակելու կամ խորհրդատվություն անցկացնելու համար ինտերնետային կապ անհրաժեշտ չէ: Անհրաժեշտության դեպքում, Դուք կարող եք զանգահարել մեզ, և մեր խորհրդատուն խորհրդակցությունը կանցկացնի հեռախոսի միջոցով` առանց հավելյալ գումար վճարելու անհրաժեշտության: Մենք մեր հաճախորդներին ենք տրամադրում անվճար հեռախոսահամար:
4. Ի՞նչ կպատահի, եթե խորհրդատվության ընթացքում ինտերնետային կապը տատանվի:
HyeCare-ի նպատակն է հաճախորդներին տրամադրել բարձրորակ բուժօգնություն: Մեր համակարգն անմիջապես կհայտնաբերի ինտերնետային կապի տատանումը և ավտոմատ կերպով անցում կկատարի ձայնագրման ռեժիմին: Խորհրդտվությունն անցում կկատարի ձայնային ռեժիմի և տեսաձայնային ռեժիմը կվերականգնվի, երբ ինտերնետային կապը կարգավորվի:
5. Հնարավո՞ր է անջատել ձայնագրման ռեժիմը:
Ոչ, ձայնագրման ռեժիմը հնարավոր չէ անջատել: Ձայնագրման ռեժիմը Հաճախորդներին նվիրված Հարթակի անբաժան մասն է: Այս հատկության շնորհիվ հաճախորդը կամ խորհրդատուն կարող են ցանկացած պահի վերադառնալ խորհրդատվության ցանկացած կետին և վերանայել այն: Ձայնագրման ռեժիմը ելնում է թե հաճախորդի և թե խորհրդատուի շահերից:
6. Տեսագրման ի՞նչ գործիքներ կարող են օգտագործվել տեսախորհրդատվության ընթացքում:
HyeCare-ն օգտագործում է Հաճախորդներին Նվիրված Հարթակը, որի շնորհիվ հաճախորդների տվյալները ապահովված են: Դուք մուտք եք ձեռք բերում այս հարթակ այն պահից սկսած, երբ գրանցվում եք մեր կայքում: Այնուամենայնիվ, մենք կարող ենք օգտագործել ժամանակակից տեսազանգի ցանկացած գործիք` ելնելով հաճախորդի հարմարությունից (Zoom, Webex, և Skype):
7. Բժշկական խորհրդատվության իմ տեսաձայնագրությունը պահպանվե՞լու է և որքա՞ն ժամանակ:
Տեսաձայնագրությունները պահպանվում են 90 օր` բժշկական խորհրդատվությունից հետո:
8. Ինչպե՞ս եմ վճարելու առցանց խորհրդատվության համար:
Կարող եք վճարել ցանկացած կրեդիտային քարտով կամ ցանկացած ունիվերսալ վճարման համակարգով, ինչպես նաև անմիջապես բանկի միջոցով: Մենք համագործակցում ենք վճարման ծառայություններ մատուցող լավագույն ընկերությունների հետ: Վճարումները կարող են կատարվել կրեդիտային քարտերով (Visa, MasterCard և American Express), դեբետային քարտերով և անմիջապես բանկի միջոցով, ինչպես նաև վճարման ունիվերսալ համակարգերի միջոցով, ինչպիսիք են PayPal-ը, Stripe-ը և այլ համակարգեր:
Վճարման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվության համար այցելե՛ք նաև մեր կայքի Դրույթներ և Պայմաններ էջը:
9. Ի՞նչ կպատահի, եթե ես բաց թողնեմ նախապես արված պայմանավորվածությունը կամ ուշանամ դրանից: Կարո՞ղ եմ, արդյոք, տեղափոխել այն:
Մենք հասկանում ենք, որ մեր հաճախորդների համար հաճախ դժվար է ժամանակ գտնել բուժումների ու բժշկական պրոցեդուրաների համար:
Եթե հաճախորդը պայմանավորվածությունը չեղարկել է նախապես`48 ժամ առաջ, պայմանավորվածությունը կչեղարկվի անվճար: Հակառակ դեպքում, պայմանավորվածության ողջ գումարը կգանձվի հաճախորդից:
Եթե պայմանավորվածությունը հետաձգվում է խորհրդատուի պատճառով, խորհրդատուն կարող է մեկ այլ ժամ առաջարկել հաճախորդին, եթե հաճախորդը ընդունի այդ տարբերակը: Հակառակ դեպքում տվյալ պայմանավորվածության գումարը ամբողջությամբ կփոխհատուցվի մեր Ընկերության կողմից:
Եթե չեղարկման համար պատասխանատու է HyeCare-ը, ապա Ընկերությունը կանի հնարավորինս ամեն բան հաճախորդին մեկ այլ խորհրդատուի հետ կապելու համար: Հակառակ դեպքում HyeCare-ը տվյալ պայմանավորվածության դիմաց գանձված գումարը ամբողջությամբ կփոխհատուցի:
Չեղարկման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվության համար, խնդրում ենք, այցելել մեր կայքի Դրույթներ և Պայմաններ էջը:
10. Կարո՞ղ եմ ներբեռնել խորհրդատուի նշանակած դեղատոմսը մինչև հանդիպման ավարտը:
Ոչ, չեք կարող: Սա արգելված է Ամերիկայի Բժշկական Ասոցիացիայի կողմից:
11. Կարո՞ղ եմ կապ հաստատել HyeCare-ի խորհրդատուի հետ արտակարգ իրավիճակների դեպքում:
Ոչ, չեք կարող: Հաճախորդները ՉՊԵՏՔ Է դիմեն HyeCare-ին արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում: Եթե ունեք առողջական շտապ խնդիր, անմիջապես կապ հաստատեք տեղական շտապ օգնության ծառայության հետ:
12. Ո՞ր իրավիճակներում կարող եմ օգտվել HyeCare-ից:
HyeCare-ից կարող եք օգտվել, եթե Ձեր առողջական վիճակը կրիտիկական չէ, այն ժամանակ, երբ ունեք խորհրդի կարիք` կապված նախնական բուժման հետ: Չնայած որ HyeCare-ը չի կարող փոխարինել իրական խորհրդատվությանը, հատկապես, երբ հիվանդը գտնվում է կրիտիկական վիճակում, այնուամենայնիվ, այն կարող է երբեմն փոխարինել բժշկին այցելելուն:
13. HyeCare-ը հասանելի՞ է 24/7:
HyeCare-ը հասանելի է թե խորհրդատուներին և թե հաճախորդներին`անկախ նրանց գտնվելու աշխարհագրական դիրքից: HyeCare-ի Հաճախորդներին Նվիրված Հարթակը թույլ է տալիս 24/7 ազատ մուտք ունենալ համակարգ`տարին 365 օր: Ամեն դեպքում, հաշվի առեք, որ կան խորհրդատուներ, ովքեր հասանելի են միայն իրենց կողմից ֆիքսված ժամերին:
14. HyeCare-ն աշխատո՞ւմ է բժշկական ապահովագրությամբ:
Ոչ, HyeCare-ը չի աշխատում բժշկական ապահովագրությամբ:
15. Ի՞նչ է իրենից ներկայացնում փոխհատուցման քաղաքականությունը:
Եթե հաճախորդը պայմանավորվածությունը չեղյալ է համարել նախապես`48 ժամ առաջ, պայմանավորվածությունը հնարավոր չեղարկել անվճար: Հակառակ դեպքում, պայմանավորվածության ողջ գումարը կգանձվի հաճախորդից:
Եթե պայմանավորվածությունը հետաձգվում է խորհրդատուի պատճառով, խորհրդատուն կարող է մեկ այլ ժամ առաջարկել հաճախորդին, եթե հաճախորդը ընդունի այդ տարբերակը: Հակառակ դեպքում տվյալ պայմանավորվածության գումարը ամբողջությամբ կփոխհատուցվի մեր Ընկերության կողմից:
Եթե չեղարկման համար պատասխանատու է HyeCare-ը, ապա Ընկերությունը կանի հնարավորինս ամեն բան հաճախորդին մեկ այլ խորհրդատուի հետ կապելու համար: Հակառակ դեպքում HyeCare-ը տվյալ պայմանավորվածության դիմաց գանձված գումարը ամբողջությամբ կփոխհատուցի:
Չեղարկման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվության համար, խնդրում ենք, այցելել մեր կայքի Դրույթներ և Պայմաններ էջը:
16. Ի՞նչ է իրենից ներկայացնում Հաճախորդներին Նվիրված հարթակը:
Հաճախորդներին նվիրված հարթակը ապահով առցանց կայք է, որ հաճախորդներին տրամադրում է հարմարավետ, 24 ժամյա մուտք Համացանցի միջոցով`ցանկացած աշխարահգրական տարածքից: Օգտագործելով ապահով օգտանուն և գաղտնաբառ, հաճախորդները կարող են ծանոթանալ իրենց առողջությանը վերաբերող տեղեկատվությանը, ինչպես`
- Մեր խորհրդատուների տրամադրած վերջին խորհրդատվություններին
- Դեղերին
- Վարակազերծիչներին
- Ալերգիաներին
- Լաբորատորիայի արդյունքներին
Մեր հարթակը նաև թույլ է տալիս`
- Ապահով նամակագրություն պահպանել խորհրդատուի հետ
- Նախապես պլանավորել ոչ հրատապ պայմանավորվածությունները
- Թարմացնել կոնտակտային տվյալները
- Կատարել վճարումներ
- Ներբեռնել և լրացնել ձևաթերթիկները
- Աչքի անցկացնել ուսուցողական նյութեր
Հաճախորդներին նվիրված հարթակի շնորհիվ Դուք կարող եք միշտ ուշադրության կենտրոնում պահել Ձեր առողջությունը: Մեր հարթակը թույլ է տալիս խնայել Ձեր ժամանակը, շփվել խորհրդատուի հետ և հոգալ սեփական առողջության մասին:
17. Իմ գրանցումը կջնջվի՞, եթե ես նախապես չեղարկել եմ այն:
HyeCare-ի համակարգում կատարված ցանկացած գրանցում, եթե նախկինում չեղարկվել է, մեկընդմիշտ կջնջվի համակարգից: Նոր գրանցման համար, անհրաժեշտ կլինի նորից գրանցվել համակարգում:
18. Ի՞նչ անել, եթե խորհրդատուները հաճախորդի համար հարմար պահին հասանելի չեն:
Տելեխորհրդատվության սպասման միջին ժամանակահատվածը 15 րոպե է: Եթե տվյալ պահին հասանելի խորհրդատու չլինի, խորհրդատուն խորհրդատվության պայմանավորվածություն ձեռք կբերի Ձեզ հետ և կկապվի Ձեզ հետ նշված ժամին:
19. Ի՞նչ կարող եմ անել, եթե հեռախոսային խորհրդատվությունն ինձ չի բավարարում:
Խնդրում ենք, կապվե՛ք Հաճախորդների սպասարկման մեր թիմին` այցելելով [email protected] կամ զանգահարե՛ք նշված հեռախոսահամարով և մենք մեր ուժերի ներածի չափով ամեն ինչ կանենք խնդրին լուծում տալու համար: Մենք կարող ենք փոխհատուցել Ձեզ, եթե Ձեզ չբավարարի մեր ծառայությունը: Խնդրում ենք այցելել մեր կայքի Դրույթներ և պայմաններ էջը և ծանոթանալ HyeCare-ի փոխհատուցման քաղաքականությանը:
20. Ինչպե՞ս եք ընտրում Ձեր խորհրդատուներին
Մեր խորհրդատուներից յուրաքանչյուրը HyeCare-ի անդամ է դառնում երկար և մանրակրկիտ ընտրության արդյունքում: Հետագայում, յուրաքանչյուր խորհրդատու շարունակաբար գնահատվում է Որակի Բարելավման Գործընթացի շնորհիվ:
21. Կարո՞ղ եմ խորհրդատվության գրառումներով կիսվել բժկիս հետ:
Մենք խորհուրդ չենք տա կիսվել խորհրդատվության գրառումներով, քանի որ դրանք պաշտոնական փաստաթուղթ չեն համարվում: Ամեն դեպքում, այդ հարցը կարող եք քննարկել մեր խորհրդատուի հետ:
22. Դուք առաջարկու՞մ եք անդամագրության ծրագրեր:
Մենք կաող ենք առաջարկել հատուկ սահմանափակ փաթեթներ: Գներին և պայմաններին ծանոթանալու համար կարող եք այցելել մեր կայքի Խթանման բաժին:
23. Դուք առաջարկու՞մ եք միջազգային այցելություններ:
Այո, մենք առաջարկում ենք միջազգային այցելություններ: Միջազգային այցելությունների վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար այցելեք մեր կայքի Գաղտնիության քաղաքականություն էջը:
24. Ձեր խորհրդատուները հաղորդակցվու՞մ են ինձ համար նախընտրելի լեզվով:
Մենք առաջարկում ենք խորհրդատվություններ տարբեր լեզուներով: Կարող եք մեր կայքում ծանոթանալ, թե որ լեզուներով ենք մենք առաջարկում խորհրդատվություններ: Բացի այդ, յուրաքանչյուր խորհրդատուի պրոֆիլում նշված է, թե որ լեզուներով է նա տրամադրում խորհրդատվություններ:
25. Կարո՞ղ եմ, արդյոք, հաշիվ բացել կամ պայմանավորվածություն ձեռք բերել ծնողներիս կամ երեխաներիս համար:
Դուք կարող եք հաշիվ բացել կամ պայմանավորվածություն ձեռք բերել ընտանիքի ցանկացած ՉԱՓԱՀԱՍ անդամի համար: Այնուամենայնիվ, 18 տարեկանից ցածր անձանց չի թույլատրվում հաշիվ բացել և օգտվել մեր ծառայություններից: 18 տարեկանից ցածր անձինք կարող են օգտվել ծնողների հաշվից` նրանց հսկողությամբ:
26. Դուք առաջարկու՞մ եք որևէ լուծում այն հաճախորդներին, ովքեր չունեն տեսազանգ կատարելու համար պատշաճ սարքավորում:
Կարող եք կապ հաստատել Հաճախորդների սպասարման կենտրոնի հետ և մենք կփորձենք լուծում գտնել Ձեր խնդրի համար:
27. Ի՞նչ է տեղի ունենում, եթե իմ այցելությունը գերազանցում է 20 րոպեն:
Եթե 15 րոպե անց հաճախորդը դեռ էլի հարցեր ունի, իսկ մնացած ժամանակը չի բավականացնի դրանց պատշաճ պատասխան տալու համար, հաճախորդը կարող է այդ պահին գրանցվել նոր խորհրդատվության համար, եթե իհարկե խորհրդատուն այդ պահին հասանելի է նոր պայմանավորվածության համար: Հակառակ դեպքում, մեկ այլ խորհրդատվություն կարող է նշանակվել 24 ժամվա նթացքում:
28. Ձեր բժիշկները կարո՞ղ են ախտորոշել և բուժում դուրս գրել:
Ոչ, ոչ մի պարագայում, մեր խորհրդատուները չեն կարող կատարել ախտորոշում կամ բուժում նշանակել:
29. Կարող եմ, արդյոք, միևնույն սարքավորմամբ ունենալ մի քանի հաշիվ:
Միևնույն սարքավորմամբ տարբեր չափահասների համար հաշիվ բացելը չափազանց հեշտ է: Նոր հաշիվ բացելու համար պարզապես դուրս եկեք ծրագրից և բացեք նոր հաշիվ: Պարզապես հիշե՛ք դուրս գալ համակարգից յուրաքանչյուր անգամ խորհրդատվությունից հետո`Ձեր տեղեկատվությունը գաղտնի պահելու նպատակով:
Կարևոր է. խնդրում ենք հիշել, որ միևնույն անձը չի կարող մի քանի հաշիվ ունենալ: