Սույն Գաղտնիության քաղաքականությունը HyeCare-ի քաղաքականության ու գործընթացների, Ձեր տրամադրած տեղեկատվության օգտագործման և բացահայտման   հավաքական նկարագրությունն է, երբ Դուք օգտվում եք մեր Ծառայություններից: Այն նկարագրում է Ձեր Գաղտնիության իրավունքը և թե ինչպես է օրենքը պաշտպանում Ձեզ:  
Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տեղեկատվությունը` մեր Ծառայությունները տրամադրելու և դրանք բարելավելու նպատակով: Օգտվելով Ծառայություններից`Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը հավաքագրելու և օգտագործելու Ձեր տեղեկատվությունը` համաձայն սույն Գաղտնիության քաղաքականության: 

I. Տեղեկատվության հավաքագրում

Մենք կարող ենք հավաքագրել հետևյալ տեղեկատվությունը, երբ Դուք օգտվում եք մեր ծառայություններից.
Տեղեկատվություն, որը Դուք ուղղակիորեն տրամադրում եք մեզ. Որոշակի գործունեության դեպքում, օրինակ, երբ Դուք գրանցվում եք, օգտվում մեր տելեօգնության ծառայություններից, բաժանորդագրվում եք կամ պարբերաբար կապ եք հաստատում մեզ հետ, մենք կարող ենք հավաքագրել ստորև նշված տեղեկատվությունը`մասամբ կամ ամբողջությամբ.

  • Կոնտակտային տվյալներ, ինչպիսիք են Ձեր ամբողջական անունը, էլեկտրոնային հասցեն, բջջային հեռախոսահամարը և բնակության հասցեն,
  • Օգտանունը և գաղտնաբառը,
  • Վճարման տեղեկատվություն, ինչպիսիք են Ձեր կրեդիտային քարտի համարը, ժամկետի ավարտը և կրեդիտային քարտի անվտանգության կոդը,   
  • Առողջությանը, ախտորոշմանը, նախորդ բուժմանը վերաբերող անձնական տեղեկատվություն:

Մենք կարող ենք նշված տեղեկատվությունը կապել Ձեր մասին արդեն իսկ ունեցած տեղեկատվության հետ:

Ավտոմատ կերպով հավաքագրած տեղեկատվություն. Մենք կարող ենք հավաքագրել որոշակի տեղեկատություն ավտոմատ կերպով, երբ Դուք օգտվում եք մեր ծառայություններից, օրինակ, Ձեր Ինտերնետային արձանագրության (IP) հասցեն, Ձեր կողմից օգտագործվող սարքի նույնականացուցիչները, զննարկչի տեսակը, գործարկվող համակարգը, Ինտերնետային ծառայություններ տրամադրող ընկերությունը, մեր ծառայություններից օգտվելուց առաջ և հետո Ձեր կողմից այցելած էջերը և այլ նմանատիպ ստանդարտ տեղեկատվություն: Մենք նաև կարող ենք հավաքագրել որաշակի տեղեկատվություն, օրինակ, Ձեր համակարգչի Ինտերնետային արձանագրության (IP) հասցեն, Ձեր բջջային հեռախոսի GPS ազդանշանը կամ մոտակա Wi-Fi –ի կենտրոնները:Մենք կարող ենք օգտագործել քուքիներ, պիքսելային պիտակներ և այլ տեխնոլոգիաներ` նմանատիպ տեղեկատվությունը հեշտորեն հավաքագրելու նպատակով:
Քուքիներն իրենցից ներկայացնում են փոքրիկ տեղեկատվություն, որոնք պահպանվում են Ձեր համակարգչի զննարկչի կողմից: Պիքսելային պիտակները փոքր պատկերներն  են, որոնք նաև հայտնի են որպես «Վեբ փարոսներ» կամ «պարզ GIF-եր», որոնք կարող են ճանաչել քուքիները, էջի այցելության ժամն ու ամսաթիվը, էջի նկարագրությունը, որտեղ տեղադրված են պիքսելային պիտակները և նմանատիպ տեղեկատվություն Ձեր համակարգչից կամ սարքավորումից:
Օգտվելով մեր Ծառայություններից, Դուք հաստատում եք, որ համաձայն եք մեր կողմից քուքիների և նմանատիպ տեխնոլոգիաների օգտագործմանը:
Մենք կարող ենք նաև հավաքագրել տեխնիկական տեղեկատվություն`շտկելու համար տեխնիկական խնդիրները և բարելավելու համար մեր Ծառայությունները`ներառյալ Ձեր սարքի հիշողությունը, երբ մեր Ծառայություններից օգտվելու ընթացքում ի հայտ է գալիս համակարգի կամ հավելվածի խափանում: Նաև, սարքավորումը կամ զննարկչի կարգավորումները կարող են Ձեզ թույլ տալ կառավարել նմանատիպ տեղեկատվության հավաքագրումը: Այս տեղեկատվությունը կարող է ներառել խափանման պահին Ձեր կողմից օգտագործվող փստաթղթից հատվածներ կամ Ձեր հաղորդակցությունների բովանդակությունը: Օգտվելով մեր Ծառայություններից, Դուք հաստատում եք, որ համաձայն եք մեր կողմից նմանատիպ տեխնիկակական տեղեկատվության հավաքագրմանը:
Ինչ վերաբերում է Ձեր խորհրդատվությանը՝ մենք կարող ենք հավաքագրել բժշկական արձանագրություններ Ձեզ նախկինում, ներկայում և ապագայում բուժօգնություն ցուցաբերող հաստատություններից: Սա կարող է ներառել տեղեկատվություն Ձեր ախտորոշման, նախորդ բուժումների, ընդհանուր առողջական վիճակի, լաբորատոր և պաթոլոգիական թեստերի և ընտանիքի հիվանդության պատմության վերաբերյալ:
Մենք Ձեր մասին տեղեկատվություն կարող ենք հավաքագրել նաև այլ աղբյուրներից`ներառյալ երրորդ կողմ հանդիսացող կազմակերպությունները: Մենք կարող ենք կապել Ձեր կողմից տրամադրած տեղեկատվությունը երրորդ կողմից տրամադրված տվյալների հետ, ինչպես, օրինակ, Ձեր էլեկտրոնային հասցեն կամ անունը երրորդ կողմից տրամադրվաղ տվյալների հետ և, օգտագործելով այդ տվյալները, կապվել Ձեզ հետ / օր., անմիջապես էլեկտրոնային հասցեով/: Օրինակ, եթե Դուք օգտագործում եք երրորդ կողմ հանդիսացող ծառայություններ, ինչպես օրինակ Facebook, Google կամ Twitter մեր Ծառայություններ մուտք գործելու նպատակով կամ մեր Ծառայությունների վերաբերյալ Ձեր կարծիքով կիսվելու նպատակով, մենք կարող ենք այս երրորդ կողմից հավաքագրել Ձեզ վերաբերող տեղեկատվությունը:

II. ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈւՄ

Մենք սովորաբար մեր կողմից հավաքագրած տեղեկատվությունն օգտագործում ենք հետևյալ կերպ`

  • Ծառայություններ տրամադրելու և դրանք բարելավելու նպատակով,
  • Ձեզ հետ կապ հաստատելու համար,
  • Իրականացնելու համար Ձեր սպասելիքները`կապված արտադրանքի, Ծառայությունների և տեղեկատվության հետ,    
  • Ուղարկելու համար Ձեզ հավելյալ կլինիկական Ծառայությունների կամ առողջության վերաբերյալ տեղեկատություն մեր Ընկերության կողմից կամ մեր մասնաճյուղերի կամ վստահված երրորդ կողմի անունից:   
  • Ուսումնասիրելու համար Ծառայությունների օգտագործումը և օգտատերերի տյալները` հասկանալու և Ծառայությունները բարելավելու նպատակով:
  • Բարելավելու համար այն բովանդակությունը, որը Դուք տեսնում եք Ծառայաություններից օգտվելիս:
  • Օգտագործելով Ձեր տեղեկատվությունը`իրականացնել հետազոտություն, ինչը կարող է իրագործվել ստանալով Ձեր կողմից գրավոր համաձայնություն:
  • Կանխել արգելված կամ անօրինական գործողությունները`համաձայն մեր Դրույթների և Պայմանների (վերջիններիս ծանոթանալու համար այցելե՛ք  https://hyecare.com/hy/դրույթներ-եվ-պայմաններ/)
  • Շատ այլ նպատակներով, որոնք կներկայացվեն  Ձեզ, երբ մենք հավաքագրենք տեղեկատվություն և այդ նպատակով ցանկանանք ստանալ Ձեր համաձայնությունը:

Մեր գերնպատակն է արժանանալ Ձեր վստահությանը և ստորև մենք ցանկանում ենք ներկայացնել Ձեզ, թե ում հետ և որ դեպքերում մենք կարող ենք կիսվել մեր հավաքագրած տեղեկատվությամբ.

  • Երրորդ կողմի լիազորված վաճառողներ և ծառայություններ մատուցողներ: Մենք կարող ենք կիսվել Ձեր տեղեկատվությամբ այն երրորդ կողմի վաճառողների և ծառայություններ մատուցողների հետ, որոնք օգնում են մեզ մասնագիտական ծառայությամբ, ներառյալ վճարման գործընթացները, հաճախորդների սպասարկումը, էլեկտրոնային նամակագրության կառավարումը, բիզնեսի  վերլուծությունը, մարքեթինգը  (ներառյալ, բայց չսահմանափակվելով գովազդային ծառայությամբ, ուղիղ նամակագրությամբ, բջջային մարքեթինգով, օպտիմիզացմամբ և վերաթիրախավորմամբ), մոնիտորինգը, հոսթինգը, և տվյալների մշակումը: Այս երրորդ կողմի վաճառողները և ծառայություններ մատուցողները Ձեր տեղեկատվությունը կօգտագործեն միմիայն մեր Ծառայություններին առնչվող նպատակներով:
  • Բիզնես փոխանցումներ:  Մենք կարող ենք կիսվել Ձեր տեղեկատվությամբ կորպորատիվ գործարքներ իրականացնելու դեպքում, օրինակ, կայքի վաճառքի, միաձուլման, համախմբման, ակտիվների վաճառքի կամ սնանկացման պարագայում: 
  • Իրավական նպատակներ:  Մենք կարող ենք բացահայտել Ձեր տեղեկատվությունը հարցաթերթիկներին պատասխանելու, դատական հրամաններին ենթարկվելու, իրավական գործընթացներին հետևելու, օրենքին ենթարկվելու, կառավարության պահանջներին հետևելու նպատակով, ինչպես նաև պաշտպանելու համար HyeCare-ի, մեր մասնաճյուղերի, օգտատերերի կամ հանրության  իրավունքները, շահերը, առողջությունը կամ անվտանգությունը:  Եթե մենք համաձայն օրենքի հարկադրված ենք բացահայտել Ձեր տեղեկատվությունը երրորդ կողմին, մենք կփորձենք տեղեկացնել Ձեզ այդ մասին ուղարկելով էլեկտրոնային նամակ Ձեր էլեկտրոնային փոստին, եթե դա չի հակասի օրենքով սահմանված կանոններին կամ այն դեպքում, եթե Դուք տրամադրել եք մեզ Ձեր էլեկտրոնային հասցեն:
  • Ձեր համաձայնությամբ կամ Ձեր ուղղորդությամբ: Մենք կարող ենք կիսվել Ձեր տեղեկատվությամբ ցանկացած այլ նպատակով, որի մասին մենք Ձեզ նախօրոք կտեղեկացնենք, կստանանք Ձեր համաձայնությունն ու ուղղորդությունը:

Եթե Դուք մեր Ծառայությունների միջոցով մուտք եք գործում  երրորդ կողմ հանդիսացող ծառայությունների տիրույթ, ինչպիսիք են Facebook-ը, Google-ը, կամ Twitter-ը, կիսվում մեր Ծառայություններից օգտվելու փորձով, այս երրորդ կողմ հանդիսացող ծառայությունները կարող են Ձեր մասին տեղեկատվություն հավաքել և կարող են նշել մեր Կայքից օգտվելու մասին Ձեր փորձը, համաձայն իրենց կողմից հաստատված Գաղտնիության քաղաքականության:  
Եթե Դուք Կայքում կամ երրորդ կողմ հանդիսացող տիրույթում ծավալում եք հանրային գործունեություն, Դուք պետք է տեղեկացված լինեք, որ Ձեր կիսած ցանկացած տեղեկատվություն այլ օգտատերեր կարող են ընթերցել, հավաքագրել կամ օգտագործել: Անձնական տեղեկատվությամբ կիսվելիս անհրաժեշտ է ցուցաբերել զգուշություն: Մենք պատասխանատվություն չենք կրում սույն տիրույթներում Ձեր կողմից կիսված տեղեկատվության համար:

III. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԳՏԱՏԵՐԵՐ

Տեղեկատվությունը մենք պահպանում ենք համաձայն Ամերիկայի Միացյալ Նահգներում գործեղ օրենքների, որոնք կարող են տարբերվել Ձեր երկրում գործող օրենքներից: Օգտվելով Կայքից և տրամադրելով մեզ որոշակի տեղեկատություն` Դուք համաձայնում եք, որ Ձեր տեղեկատվությունը կարող է տեղափոխվել և պահպանվել սերվերներում, որոնք գտնվում են Ձեր բնակության վայրից դուրս, այն դեպքում, եթե Դուք Միացյալ Նահնգների բնակիչ չեք: Այս պարագայում, օգտվելով Կայքից` Դուք համաձայնվում եք, որ Ձեր տեղեկատվությունը տեղափոխվի Միացյալ նահանգներ և մեր  կողմից օգտագործվի համաձայն Մեր Գաղտնիության քաղաքականությանը: 
Մենք պատասխանատու ենք մեր կողմից ստացված անձնական տվյալների մշակման համար և հետագայում կարող ենք փոխանցել այդ տվյալները մեր անունից գործող որևէ երրորդ կողմի: Մենք հետևում ենք Գաղտնիության պահպանության սկզբունքին ՝ ԵՄ-ից անձնական տվյալների բոլոր հետագա փոխանցումների համար: Որոշակի իրավիճակներում մենք կարող ենք ստիպված լինել բացահայտել անձնական տվյալներ հանրային իշխանություններին` այդպիսով չխախտելով ազգային անվտանգության կամ օրենքի պահանջները:  
Եթե Ձեզ անհանգստացնում է մեր կողմից օգտագործված որևէ տեղեկատվության վերաբերյալ գաղտնիությունը, Դուք կարող եք կապ հսատատել ԱՄՆ-ում տեղեկայված վեճերին լուծումներ տրամադրող    մեր երրորդ կողմ հանդիսացող մատակարարի հետ (անվճար)` այցելելով https://www.jamsadr.com/eu-us-privacy-shield.  Որոշ դեպքերում, ավելի մանրակրկիտ տեղեկատվություն կարող եք գտնել այցելելով` https://www.privacyshield.gov/article?id=How-to-Submit-a-Complaint:

IV. ԵՐԵԽԱՆԵՐ

Մենք թույլ չենք տալիս 18 տարեկանից ցածր անձանց ստեղծել հաշիվներ, որոնք թույլ կտան նրանց օգտվել մեր Ծառայություններից: 18 տարեկանից ցածր անձինք կարող են օգտվել մեր Ծառայություններից միայն ծնողների հաշիվներից`նրանց հսկողությամբ: 

V. ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԳԱՂՏՆԻՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅԱՆ ՄԵՋ

Սույն Գաղտնիության քաղաքականությունը մենք ժամանակ առ ժամանակ կարող ենք թարմացնել: Խորհուրդ ենք տալիս վերանայել մեր Գաղտնիության քաղաքականությունը ամեն անգամ, երբ ցանկանում եք օգտվել մեր Ծառայություններից:

VI. ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈւՆ ՄԵՐ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈւ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մի՛ օգտվեք մեր ծառայություններից, եթե ունեք բժշկական հրատապ օգնության  կարիք: Հրատապ իրավիճակներում անմիջապես զանգահարե՛ք 911:
HyeCare-ը որպես այդպիսին չի տրամադրում բժիշկների կամ բուժօգնություն տրամադրող մասնագետներ (միասին, «Խորհրդատուներ»): Բոլոր խորհրդատուները HyeCare-ից անկախ են գործում և պարզապես օգտվում են Ծառայությունից Ձեզ հետ կապ հաստատելու նպատակով: Խորհրդատուից ստացած ցանկացած տեղեկություն կամ խորհուրդ Դուք ստանում եք խորհրդատուից և ոչ թե HyeCare-ից:  Սույն Ծառայության օգնությամբ ստացված խորհրդատվությունը չի կարող փոխարինել բժշկին այցելությանը:
HyeCare-ը չի տրամադրում Ծառայություններից օգտվող խորհրդատուների հմտությունները կամ ուսուցումը վկայող և երաշխավորող որևէ փստաթուղթ: Սույն Ծառայություններից օգտվելիս Դուք եք պատասխանատու խորհրդատուի ընտրության համար:

VII. ՀԱՇՎԻ ԸՆԴԳՐԿՈւՄ

Որպեսզի կարողանաք Ծառայություններից օգտվող խորհրդատուների հետ կապ հաստատել, Դուք առաջին հերթին պետք է բացեք անհատական հաշիվ (“Հաշիվ”)` տրամադրելով որոշակի տեղեկատվություն:Դուք համաձայնում եք չբացել ավելի, քան մեկ Հաշիվ և չբացել հաշիվ մեկ այլ անձի անունից (բացառությամբ ենթահաշիվների, որոնք կբացվեն Ձեր խնամքի տակ գտնվող մանկահասակ երեխաների համար): Հաշիվը բացելիս Դուք համաձայնում եք տրամադրել ճշգրիտ, իրական և ամբողջական տեղեկատվություն և հարկ եղած դեպքում պարբերաբար թարմացնել այդ տեղեկատվությունը: 
Դուք երաշխավորում եք, որ 18 և ավելի տարեկան եք և ունեք օրենքով սահմանված իրավունք և կարողություն հանդես գալու Ձեր անունից կամ ներկայացնելու Ձեր խնամքի տակ գտնվող մանկահասակ երեխային`համաձայնվելով և հաշվի առնելով Գաղտնիության քաղաքականությունը:

VIII. ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՐՔԱԳԻԾ

Դուք չեք կարող մուտք գործել կամ օգտագործել այնպիսի Ծառայություն, որը կարող է վնասել մեզ կամ ցանկացած երրորդ կողմի, կամ օգտագործել մեր Ծառայությունները այնպես, որ որևէ կերպ կխախտի սահմանված օրենքները: Օրինակ, առանց որևէ սահմանափակման, Դուք չեք կարող`

  • Կեղծ անվան տակ փոխանցել որևէ հաղորդագրություն կամ տեղեկատվություն կամ որևէ կերպ կեղծել Ձեր ներկայացրած տեղեկատվությունը,  
  • Հաշիվ բացելիս ներկայացնել ոչ ճգրիտ, կեղծ, հին կամ կիսատ տեղեկատվություն,
  • Փոխանցել անօրինական,  զրպարտող, անպարկեշտ, կեղծված, անչափահասներին վնասող, ոտնձգություն, սպառնալիքներ կամ ատելություն պարունակող հաղորդագրություն կամ տեղեկատվություն,
  • Փոխանցել որևէ հաղորդագրություն կամ տեղեկատվություն, որը կարող է խախտել  մտավոր սեփականության, գաղտնիության, հանրային կամ այլ իրավունքներ,
  • Վերարտադրել, վերափոխել, տարածել, վաճառել, հրապարակել, հեռարձակել կամ շրջանառել  Ծառայության միջոցով ստացված ցանկացած բովանդակություն՝ առանց նախնական թույլտվության,
  • Յուրացնել որևէ բովանդակություն կամ անձնական տեղեկատվություն և օգտագործել  անօրինական միջոցներ տեղեկատվություն կուտակելու նպատակով,
  • Ձեռնարկել ցանկացած գործողություն, որը անխոհեմ կամ անհամաչափ է և որը կարող է ծանրաբեռնել մեր ցանցը, 
  • Օգտագործել որևէ տեսակի սարքավորում, ծրագրակազմ կամ  ծրագիր` խափանելու համար մեր Ծառայությունների կամ գործունեության աշխատանքը,
  • Փորձել փոփոխել, թարգմանել, վերծանել, տարրալուծել, ապամոնտաժել, հակադարձել, նմանակել որևէ ծրագրակազմ, որը օժանդակում կամ որևէ կերպ կազմում է մեր Ծառայությունների մի մասը,
  • Ծավալել որևէ այլ գործունեություն, որի հետևանքով կսահմանափակվի մեր Ծառայություններից օգտվող որևէ անձի իրավունքները, կամ այնպիսի  գործունեություն, որը մեր կողմից կդիտվի որպես վնասակար կամ որևէ կերպ կխոչընդոտի  մեր օգտատերերի, որևէ երրորդ կողմի կամ մեր մասնաճյուղերի ակտիվությանը: 

Համակարգի կամ ցանցի անվտանգության խախտումները կարող են հանգեցնել քաղաքացիական կամ քրեական պատասխանատվության: Մենք կարող ենք հետաքննություն անցկացնել և աշխատել իրավապահ մարմինների հետ՝ հետապնդելու համար Պայմանները խախտող օգտատերերին: Մենք կարող ենք ցանկացած պահի կասեցնել կամ դադարեցնել ձեր մուտքը Ծառայություններ ցանկացած պատճառով կամ առանց պատճառի ՝ առանց նախնական ծանուցման:

IX. ՎՃԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈւԹՅՈւՆ

HyeCare-ի կողմից ընդունելի ցանկացած կրեդիտային քարտ կամ վճարման այլ եղանակ տրամադրելիս («Վճարման եղանակ»)`Դուք հստակորեն համաձայնում եք, որ մենք լիազորված ենք Ձեր տրամադրած Վճարման եղանակից գանձել մեր Ծառայությունների դիմաց գումար` ներառյալ  կիրառելի հարկերը:
Դուք համաձայնում եք, որ Ձեր Վճարման եղանակից գումար գանձելու լիազորությունը կմնա ուժի մեջ, քանի դեռ Դուք այն գրավոր կերպով չեք չեղարկել, ինչպես նաև համաձայնում եք տեղեկացնել HyeCare- ին Ձեր Վճարման եղանակում կատարված ցանկացած փոփոխության վերաբերյալ: Դուք հաստատում եք, որ հենց Դուք եք հանդիսանում տվյալ Վճարման եղանակի լիազորված օգտատերը և որ չեք վիճարկի Ձեզ տրամադրած Ծառայությունների դիմաց գանձված գումարների վերաբերյալ:   Այն դեպքում, եթե Ձեր Վճարման եղանակից հնարավոր չի եղել գանձել գումար անբավարար միջոցների պատճառով, HyeCare-ն իր հայեցողությամբ կարող է փորձել գանձել նշված գումարը ցանկացած պահի` 30 օրվա ընթացքում:  
Դուք ընդունում և համաձայնում եք, որ խորհրդատվություների վճարը կարող է բարձրացվել ցանկացած պահի:

X. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Ծառայությունը պաշտպանված է Միացյալ Նահանգների և այլ երկրների հեղինակային իրավունքի մասին օրենքներով: Ծառայությունների բոլոր հեղինակային իրավունքները ամբողջությամբ պատկանում են մեզ կամ մեր կողմից լիազորված երրորդ կողմին` համաձայն Միացյալ Նահանգների հեղինակային իրավունքի մասին օրենքի և հեղինակային իրավունքի  պաշտպանության բոլոր միջազգային օրենքների: Դուք չեք կարող առանց մեր գրավոր համաձայնության հրապարակել, վերարտադրել, տարածել, ցուցադրել, խմբագրել, հարմարեցնել, փոփոխել կամ այլ կերպ օգտագործել մեր որևէ Ծառայություն:
Ծառայությունների ապրանքների անվանումների, ընկերությունների անվանումների, առևտրային անվանումների, լոգոների, ծառայության նշանների, կարգախոսների, ապրանքների փաթեթավորման և դիզայնի բոլոր իրավունքները անկախ այն հանգամանքից հայտնվում են մեծ կամ փոքր տառաչափերով, բացառապես պատկանում են  HyeCare-ին կամ լիազորված որևէ կողմի և պաշտպանված են Մտավոր սեփականության մասին ազգային ու միջազգային օրենքներով: Այս ապրանքային նշանների կամ որևէ նյութերի օգտագործումը կամ չարաշահումը, բացառությամբ նրանց, որոնք թույլ են տրվում համաձայն սույն շարադրանքի, հստակ արգելված են:

XI. ԳԱՂՏՆԱԲԱՌԻ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆ

Ձեր օգտատիրոջ անվան և գաղտնաբառի անվտանգության ապահովման և Ձեր անվան տակ Ծառայություններից օգտվելու համար պատասխանատու եք բացառապես Դուք: Դուք չպետք է կիսվեք Ձեր գաղտնաբառով կամ օգտատիրոջ անվանումով որևէ երրորդ կողմի հետ կամ թույլ տաք որևէ երրորդ կողմի մուտք գործել  մեր Ծառայություններ` օգտագործելով Ձեր գաղտնաբառն ու օգտանունը: Դուք համաձայնում եք տեղեկացնել մեզ այն դեպքում, եթե կասկածում եք, որ Ձեր օգտանունը կամ գաղտնաբառը կորել է,  շահագործվել կամ ինչ-որ կերպ չարաշահվել:  

XII. ԿԱՅՔԻ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ  

Բացի Ձեր խորհրդատուներից անմիջապես ստացված տեղեկատվության, Ծառայություններում տեղ գտած Բովանդակությունը չի կարող համարվել բժշկական խորհրդատվություն: Ախտորոշման, բուժման և դեղերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար Դուք պետք է դիմեք որոկավորված մասնագետի: ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐՈւՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՈՐԵՎԷ ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈւՄ, ՈՐ ՈՐԵՎԷ ԿՈՆԿՐԵՏ ԴԵՂԱՄԻՋՈՑ ԿԱՄ ԲՈւԺՈւՄ ԱՆՎՏԱՆԳ Է,ՏԵՂԻՆ ԿԱՄ ԱՐԴՅՈւՆԱՎԵՏ ՁԵԶ ՀԱՄԱՐ: HyeCare-ը խորհուրդ չի տալիս և չի երաշխավորում որևէ կոնկրետ թեստ, մատակարար կամ գործընթաց:   
Ծառայությունը կարող է տրամադրել երրորդ կողմերի հղումներ: Դուք ընդունում և համաձայնում եք, որ մենք պատասխանատու չենք երրորդ կողմի սեփականություն հանդիսացոող բովանդակության և դրա հասանելիության համար, և որ մենք չենք կարող վերահսկել, հաստատել, հովանավորել կամ որևէ կերպ պատասխանատվություն կրել նշված բովանդակության համար: Երրորդ կողմի բովանդակություն մուտք գործելը Ձեր սեփական որոշումն ու պատասխանատվությունն է:

XIII. ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈւ ՀԱՄԱՁԱՅՆՈւԹՅՈւՆ

Այս տեղեկատվությունը Ձեզ ենք ներկայացնում Խորհրդատուների անունից`

Տելեբժշկությունը ներառում է հաղորդակցության տարբեր միջոցներ`հնարավորություն տալով բուժաշխատողներին տրամադրել մասնագիտական օգնություն  նրանց, ովքեր գտնվում են հեռավոր վայրերում: Խորհրդատուները կարող են լինել առաջին օգնություն տրամադրող մասնագետներ, որակավորված մասնագետներ կամ օգնականներ: Տեղեկատվությունը կարող է օգտագործվել ախտորոշման, թերապիայի, կրթական նպատակներով և կարող է ներառել երկկողմանի աուդիո կամ վիդեո լայվեր կամ այլ նյութեր (օր., բժշակական արձանագրություններ, տվյալներ կամ բժշկական սարքավորումներ):
Կիրառվող հաղորդակցության միջոցը ներառում է անվտանգության խելամիտ արձանագրություններ` հիվանդի տեղեկատվության գաղտնիությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև ներառում է  ողջամիտ միջոցառումներ տվյալների պահպանման և դիտավորյալ կամ կանխամտածված կոռուպցիայի պայմաններում դրանց ամբողջականության ապահովման համար:  Յուրաքանչյուր հանդիպման ավարտին հիվանդին կտրամադրվի հանդիպման ամփոփ նկարագրությունը, որը կարող է պահպանվել հաճախորդի հիվանդության պատմությանը կից և, ըստ անհրաժեշտության, կարող է տրամադրվել հիվանդի բուժող բժշկին կամ բուժօգնություն տրամադրող որևէ հաստատության: