1. Անվճար գրանցում

Բացեք հաշիվ՝ մեր ծառայություններից օգտվելու համար: Գրանցման համար օգտվեք հետևյալ էջի ձևանմուշից  https://hyecare.com/hy/оգտագործողի-վահանակ/ : Մուտքագրեք ձեր էլ․փոստն ու գաղտնաբառը:

(Ֆայլեր կցելու հնարավորությունը շուտով հասանելի կլինի)







2. Հեռահար խորհրդատվության պատվեր (բժշկի կամ հոգեբանի հետ)

Ձեր գլխավոր էջից սեղմեք «Գրանցել հանդիպում» կոճակը՝ ընտրելու համար հեռախորհրդատվության տեսակը (դուք կարող եք ընտրել մասնագիտացման ոլորտը կամ մասնագետ բժշկին), ինչպես եք ուզում այդ անել (առցանց կամ հեռախոսով) և ձեզ առավել հարմար օրն ու ժամը: Նկարագրեք ձեր ախտանշանները՝ ձեզ առավել հարմար մասնագետին ընտրելու համար: Խնդրում ենք հաշվի առնել, որ ձեր ընտրած օրն ու ժամը պետք է հաստատվեն բժշկի կողմից: Երբ դուք հանդիպում եք պատվիրում, HyeCare-ը ավտոմատ կերպով ձեզ համար նշանակում է օպերատոր, որն ապահովում է բժշկի հաստատումը և տեղեկացնում ձեզ այդ մասին:




3. Հեռավար խորհրդատվություն այնտեղ և այն պահին, երբ առավելագույնս հարմար է ձեզ

Երբ ձեր հարցումը հաստատվի մասնագետ բժշկի կողմից, դուք էլփոստին կստանաք հաստատող ծանուցում: Հաստատումն ստանալուց հետո կկապվեք ձեր բժշկի հետ և կստանաք հեռահար խորհրդատվություն: Հեռախորհրդատվության ընթացքում փոխանակված բոլոր տվյալները գաղտնագրվում են`առավելագույն գաղտնիությունն ու տվյալների պաշտպանությունն ապահովելու համար:





4. Կիսվեք ձեր կարծիքով և ստացեք էլեկտրոնային դեղատոմս (շուտով հասանելի)

Բժշկի հետ առցանց հանդիպումից հետո դուք կունենաք ծառայության որակը գնահատելու և առաջարկներ ներկայացնելու հնարավորություն: Խորհրդատվության վերաբերյալ հետադարձ կապի հնարավորությունը մեր հարթակում հասանելի է ցանկացած ժամանակ՝ ձեր բժշկական քարտում: