Մարատ Զաքարյան

Սեքսապաթոլոգ

Աշխատանքային փորձ

44 տարի

Հանրապետության տարբեր լրատվամիջոցներում պարբերաբար տպագրվում են հոդվածներ՝ նվիրված սեռական դաստիարակությանը և սեռական առողջությանը, ամուսնական զույգերի ներդաշնակության և համատեղելիության խնդիրներին, ընտանեկան կոնֆլիկտներին և դրանց արդյունավետ լուծման հարցերին, նևրոզներին, անպտղությանը, տղամարդկանց և կանանց սեռական խանգարումներին, և այլն։ Ներկայումս, ՀՀ֊ում հրապարակվել են շուրջ 500 գիտահանրամատչելի հոդվածներ և հարցազրույցներ։ Պարբերաբար ելույթ է ունենում ռադիոյի և հեռուստատեսության տարբեր ալիքներով, ամենատարբեր հաղորդումների շրջանակներում, մասնակցել է բազում հասարակական,բարեգործական ծրագրերի

(Մեկնաբանություններ չկան)

Կրթություն

1992 թ.-ին
Խարկովում, պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Ամուսնական զույգերի սեռական աններդաշնակությունը՝ պայմանավորված կանանց նևրոզներով և դրա հոգեթերապևտիկ կարգավորումը» թեմայով

1981-1983 թթ․֊ին
Խարկովի բժիշկների կատարելագործման ինստիտուտի հոգեթերապիայի ամբիոնում անել է կլինիկական օրդինատուրա

1977-1979 թթ․
ծառայել է Սովետական Բանակի սահմանապահ զորքերում որպես բժիշկ

1976 և 1989 թվականներին
Խարկովի բժիշկների կատարելագործման ինստիտուտում անցել է սեքսապաթոլոգիայի վերապատրաստում

1975 թվականին
ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժ֊պրոֆիլակտիկ ֆակուլտետը

Դիտորդ

Դասընթացներ

Խարկովի բժիշկների վերապատրաստման ինստիտուտի կլինիկական օրդինատուրա

Մրցանակներ

1979
Орден “60 лет Вооруженных сил СССР”.

1998-2005թթ․
ընթացքում արժանացել է ՀՀ տարբեր մարզերի և քաղաքների քաղաքապետերի, մարզպետների, զինվորական ստորաբաժանումների հրամանատարների շնորհակալագրերին և պատվոգրերին։

2005թ․֊ին
ստացել է Հայաստանի Հանրապետության Առաջին Գնդի 15րդ տարելիցի կապակցությամբ պատվոգիր։

Գիտաժողովներ

1979-2000թթ․ մասնակցել է սեքսապաթոլոգների, հոգեթերապևտների, հոգեբույժների, ուրոլոգների, էնդոկրինոլոգների հանրապետական, համամիութենական, ԱՊՀ երկրների (Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի) տարբեր՝ Երևան, Խարկով, Կիև, Լուցկ, Կերչ, Մոսկվա, Լենինգրադ, Դոնի Ռոստով, Թբիլիսի և այլ քաղաքներում անցկացված
համագումարների և գիտաժողովների։

Անդամակցություններ

2007թ.֊ից՝
«Հանդիպում» ակումբի «Ընտանիքի և ամուսնության կենտրոնի» խորհրդատու

2006թ․֊ից՝
«Սեքսուալ առողջության պաշտպանություն» ՀԿ հիմնադիր անդամ

1998-2005թթ․
«Երկիր Նաիրի» բարեգործական բժշկական հասարակական կազմակերպության փոխնախագահ

1990թ․֊ից՝
սեքսոլոգների համամիութենական ասոցիացիայի անդամ

Լեզուներ

  • Անգլերեն
  • Ռուսերեն
  • Հայերեն

Կարծիքներ